ՊՆ-ն առաջարկում է զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու հարցը կանոնակարգել

Զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու կանոնակարգման և համապատասխան կարգ մշակելու համար պաշտպանության նախարարությունը կլսի նաև ծնողների կարծիքը, այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարության կայքը:

«Պաշտպանության նախարարությունը մեծապես կարևորում է պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու և զորամասերում հասցեատերերին հանձնելու գործընթացը կանոնակարգելու և համապատասխան կարգ մշակելու հարցում նաև զինծառայողների, նրանց ծնողների, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների կարծիքը:

Ուստի նախարարությունից խնդրում են թեմայի շուրջ առկա դիտարկումները, մտահոգություններն ու առաջարկները մինչև օգոստոսի 18-ն ուղարկել ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի էլ. փոստի հասցեին՝ [email protected]: Տեխնիկական խնդիրների դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ՊՆ «թեժգիծ»՝ 1-28 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-ից մինչև 18:00-ն»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել