Ռուս-հայկական ռազմական վարժանքներ՝ Ալագյազ զորավարժարանում

Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերը զորավարժություններ են անցկացնում Հայաստանում․ այս մասին հաղորդում է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ Անդրկովկասում Ռուսաստանի ռազմական բազայի և Հայաստանի պաշտպանության նախարարության համատեղ մարտավարական-հատուկ վարժանքներն իրականացվում են բարձրլեռնային Կախմուդ և Ալագյազ զորավարժարաններում օգոստոսի 6-ից 15-ը։ Զորավարժություններին ներգրավված է ավելի քան երեք հազար զինծառայող և 500 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ կործանիչներ, ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։

Մեկնաբանել