Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ազգային անվտանգության ծառայությունը մեծ քանակությամբ զենք և զինամթերք է հայտնաբերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը պատկանող գործարանում։

«ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք»,- նշվում է ԱԱԾ հաղորդագրությունում:

Մեկնաբանել