Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը նշանակվել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար

Կառավարությունը հավանություն տվեց որոշմանը` ճարտարապետ Սարհատ Պետրոսյանին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար նշանակելու վերաբերյալ:

Սարհատ Պետրոսյանը ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրատուրան և ասպիրանտուրան՝ ստանալով ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։

2004-2017 թվականներին դասավանդել է նույն համալսարանի քաղաքաշինության ամբիոնում որպես դոցենտ։

2016 թվականին նշանակվել է Վենետիկի ճարտարապետական բիենալիում Հայաստանի տաղավարի համադրողը:

Մեկնաբանել