Հիմնադրամը կաջակցի նաև Ապրիլյան պատերազմից տուժածներին ու զոհերի ընտանիքներին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, որը հանրության մեջ հայտնի է որպես «1000 դրամների հիմնադրամ», իր աջակցությունը կտարածի 2015-ից հետո վիրավորված զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին։ Մինչ այժմ հիմնադրամը աջակցություն էր տրամադրում 2017-ի հունվարի 1-ից հետո վիրավորված զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին։

Օգոստոսի 9-ի կառավարության նիստին այս հարցին անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտեց, որ օգնությունը վերաբերելու է նաև 2016-ի Ապրիլյան պատերազմի վիրավորներին ու զոհվածների ընտանիքներին։

«Այս օրենքի հետ կապված շատ քննարկումներ եղան, որ Ապրիլյան պատերազմի զոհերը, տուժածները այս օրենքի շահառու չէին համարվում։ Մենք այսպիսով կլուծենք այդ հարցը»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Համապատասխան որոշումը կայացվելու է «Զինծառայողների ապահովագրության» հիմադրանի հոգաբարձուների խորհրդի օգոստոսի 9-ին կայանալիք նիստի ժամանակ։

Մեկնաբանել