Բնապահպանները հայտարարում են` Ամուլսարում լարված է

Այսօր՝ օգոստոսի 9-ին, լարվել է իրավիճակը Ամուլսարի տարածքում, այս մասին հաղորդում է հայկական բնապահպանական ճակատը:

Ըստ հաղորդագրության` ոստիկանները վաղ առավոտից եկել են դեպի սար տանող հողային ճանապարհները փակած քաղաքացիների մոտ, որպեսզի թույլ չտան նրանց խոչընդոտելու «Լիդիան Արմենիայի» տեխնիկայի տեղաշարժը դեպի շինհրապարակներ։

«Տեղեկացնենք, որ նախորդ օրն Ամուլսարի պահապաններին էին այցելել Լիդիանի ղեկավար կազմի ներկայացուցիչները և հայտնել, որ աշխատողները վաղը գալու են և մուտք գործեն տարածք՝ աշխատանքները վերսկսելու նպատկով»,- ասվում է հաղորդագրությունում։

Գնդեվազի, Կեչուտի և Ջերմուկի բնակիչներն այլ բնակավայրերի բնակիչների հետ միասին 50 օր շարունակ կասեցրել են շինարարական աշխատանքներն Ամուլսարում:

Օգոստոսի 7-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել էր, որ Ամուլսարի մասով հատուկ աշխատանքային խումբ է ձևավորվել, որտեղ ներգրավվել են միջազգային փորձագետներ:

Լուսանկարը` Արփինե Գալֆայանի

Մեկնաբանել