Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Լավրովի մտահոգությանը

Տավուշի մարզի Բերդ քաղաքում քաղաքացիների հետ հանդիպմանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ վերջերս արած հայտարարությանը։

Օգոստոսի 10-ին Բերդ քաղաքում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ հայտարարությանը, Փաշինյանն ասել է․ «Հայաստանում այժմ նոր իրավիճակ է, և բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանի գործընկերները, պետք է դրան ադապտացվեն»:

Հուլիսի 31-ին Լավրովը հատուկ հայտարարություն էր արել՝ անհանգստություն հայտնելով Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին՝ մասնավորապես ակնարկելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանքների առաջադրումն ու վերջինիս կալանավորումը։ Լավրովը դա անվանել էր հետապնդում քաղաքական նախորդների նկատմամբ։

Մեկնաբանել