«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել

Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց ու հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք նաև պահանջում են իրավիճակի հստակեցում, այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:

Աշխատակիցները մինչ այդ երկու նամակ են փոխանցել վարչապետին և այժմ սպասում են պատասխանի: Ասում են` չեն հեռանալու Կառավարության շենքի դիմացից, մինչև իրենց պահանջը չբավարարվի:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Միքայել Նահապետյանը հայտնել է, որ ընկերության աշխատակիցների պահանջը փոխանցել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին:

***

Գնդեվազի, Կեչուտի և Ջերմուկի բնակիչներն այլ բնակավայրերի բնակիչների հետ միասին երկու ամսից ավելի կասեցրել են շինարարական աշխատանքներն Ամուլսարում: Վերջիններս պնդում են, որ Ամուլսարի ոսկու հանքը բացասական ազդեցություն է թողնելու Հայաստանի քաղցրահամ ջրերի և Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա:

Մեկնաբանել