Մհեր Մարգարյանը` ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ

Նախագահի հրամանով` Մհեր Մարգարյանը նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Մհեր ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ նշանակել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)»,- ասված է հրամանագրում:

Այդ պաշտոնը զբաղեցնում էր Զոհրաբ Մնացականյանը, մինչև արտաքին գործերի նախարար նշանակվելը: