Թովուզ․ Նիկոլին վստահում և հետևում են ուղիղ հեռարձակմամբ

Միքայելը, Սամվելն ու Վասիլը Տավուշի մարզի Թովուզ գյուղից են։ Արդեն 20 տարի է աշխատացնում են ճանապարհի բենզալցակայանը։ Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր եկել մարզ։ Սակայն նրանք չեն կարողացել մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը, նրան հետևում էին ուղիղ հեռարձակմամբ։
Գյուղացիների խոսքով՝ տարածաշրջանի ամենամեծ խնդիրը գործազրկությունն է։ Այդ պատճառով գյուղում միայն ծերերն են մնացել։ Վարչապետի հետ նրանք մեծ հույսեր են կապում։