ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Շանթ Հարությունյանին

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Շանթ Հարությունյանին` «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեղի է ունեցել առանձնազրույց։ Այս մասին հաղորդում է պաշտպանի գրասենյակը:

«Շանթ Հարությունյանը ներկայացրել է իր բոլոր նկատառումներն ու հարցերը, այդ թվում՝ կապված իր ազատ արձակման հետ։

Այդ բոլոր հարցերը, դրանց լուծումների հնարավոր տարբերակները ներկայում Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա Պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր»,- ասվում է հաղորդագրությունում։