Ռումբի մասին ահազանգից հետո կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվել են. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր ահազանգ է ստացել, որ քաղաքացին պատրաստվում է պայթեցնել Առողջապահության նախարարության շենքը:

Ըստ հաղորդագրության` օգոստոսի 15-ին, ժամը 11:21-ին քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը:

«Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:

Կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվել են:

Համապատասխան աշխատանքների արդյունքում շենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրությունում: