Բելառուսում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Արմեն Ղևոնդյանը

Նախագահի հրամանագրով` Բելառուսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հետ է կանչվել պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Օլեգ Եսայանին հետ կանչել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում։

Նախագահի մեկ այլ հրամանագրում ասվում է, որ Բելառուսում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Արմեն Ղևոնդյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Արմեն Ղևոնդյանին նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)»,- նշված է հրամանագրում։

Մեկնաբանել