Դաշնակցությունը չի բացառում Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) չի բացառում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը, եթե վերջինս վերադառնա քաղաքականություն: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը:

«Մենք բոլոր ուժերի հետ էլ մտադիր ենք գործակցել։ Բոլորի հետ, բոլոր հայերի հետ մենք պատրաստ ենք համագործակցության, բայց հատուկ Քոչարյանի հետ համագործակցության ոչ որոշում ունենք, ոչ էլ օրակարգ»,- ասել է նա։

Մարգարյանի խոսքով` Ռոբերտ Քոչարյանի կողմից նման առաջարկ չի եղել:

Մեկնաբանել