Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետն ազատվել է պաշտոնից

Նախագահի հրամանագրով` Նորայր Յոլչյանն ազատվել է զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի.

Նորայր ՅՈԼՉՅԱՆԻՆ ազատել զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում: