Փաշինյանն առաջարկում է 100-օրյա հանրահավաքը սկսել երթով

«Մտածում եմ վաղը Հանրապետության հրապարակ գալ երթով՝ Երեւանի մի որեւէ թաղամասից. այնպես ինչպես անում էինք հեղափոխության օրերին: Ի՞նչ կարծիքի եք:)»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել օգոստոսի 17-ին՝ ամփոփելու իր վարչապետության 100 օրը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ է ընտրվել խորհրդարանի կողմից մայիսի 8-ին։