Մարտի 1-ի գործով կհարցաքննվի նաև Սերժ Սարգսյանը

Մարտի 1-ի գործով կհարցաքննվի նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

«Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվելու են բոլորը, որոնք առնչություն են ունեցել այս գործին, բոլորը առանց բացառության: Հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը: Քննիչն է որոշում, թե ում, ինչ հարցերի շուրջ և երբ հարցաքննի»,- ասաց նա:

Սասուն Խաչատրյանի հետ ճեպազրույցի մասին ավելի մանրամասն՝ այստեղ։