«Ներուժ» ծրագրով Հայաստան վերադարձողները կշահեն. սփյուռքի փոխնախարար

Սփյուռքի նախարարությունը FAST և IDеA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) և Impact Hub Yerevan-ի հետ համատեղ նախաձեռնել է «ՆերուԺ» անունը կրող ծրագիր: Այն նախատեսված է սփյուռքում բնակվող հայազգի երիտասարդների համար։ Ծրագրի շուրջ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրուցում է Սփյուռքի փոխնարար Արամայիս Գրիգորյանը։ Նա ասում է, որ ծրագրին կարող են դիմել Հայաստանի սահմաններից դուրս մշտապես բնակվող ազգությամբ հայ ձեռներեցները, որոնք պատրաստ են բնակություն հաստատել Հայաստանում կամ Արցախում։ Ըստ փոխնախարարի՝ հուլիսի կեսերին մեկնարկած ծրագրի շրջանակում կընտրվեն մինչև 100 լավագույն դիմում-աշխատանքներ, մասնակիցները կծանոթանան Հայաստանին և երկրում գործող բիսզնես միջավայրին, կհրավիրվեն Դիլիջանի միջազգային դպրոց՝ ստարթափ ծրագրին մասնակցելու նպատակով։ Ծրագրի ավարտին լավագույն տասը թիմերը կարժանանան 15 մլն դրամ դրամաշնորհի։ Ծրագրին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև 2018-ի սեպտեմբերի 13-ը։

Մեկնաբանել