Բոլորը թող իմանան, եթե խախտվեց օրենք, իրենք հայտնվելու են մեր թիրախում․ Արթուր Վանեցյան

Անկախ զբաղեցրած պաշտոնից, եթե որևէ բարձրաստիճան պաշտոնատար անձ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն գործի, կհայտնվի Ազգային անվտանգության ծառայության դիտակետում։ Օգոստոսի 16-ին կառավարության նիստից հետո հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ վերահաստատելով մոտեցումը, թե ԱԱԾ-ն հավասարության սկզբունքի կողմնակից է։ Նա նաև անդրադարձավ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու մտադրությանը՝ ասելով, որ այդ աշխատանքն իր գործունեությանը չի խանգարի․ «Այդ պաշտոնում իմ ընտրվելու դեպքում՝ պայմանավորված խաղերը բացառվելու են»։

Մեկնաբանել