Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի կայքը։

«Քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանն առնչվող գործնական թեմաների:  Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ»: