Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վերադառնում է քաղաքականություն:

Ֆեյսբուքում տեղադրվել է հացազրույցի անոնսը։ Հաղորդավար Գեղամ Մանուկյանի հարցին` արդյո՞ք վերադառնում է քաղաքականություն, Քոչարյանը պատասխանել է.

«Համարեք, որ վերադարձել եմ։ Ինչու՞ են խանգարում, այլ կարծիք չպիտի՞ ունենանք մենք այս երկրում»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:

***
Ռոբերտ Քոչարյանին մեղանդրանք է առաջադրվել մարտի 1-ի գործով:

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը փոխեց առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Քոչարյանը երկու ամսով կալանավորվել էր հուլիսի 27-ին։

Հատուկ քննչական ծառայությունը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրել 2008–ի փետրվարի ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։ Վերաքննիչ դատարանը, ըստ Քոչարյանի փաստաբանների, իր որոշման մեջ հիմնվել է Սահմանադրությամբ նախատեսված նախագահի՝ իր լիազորություններն իրականացնելու շրջանակում անձեռնմխելիության դրույթից։