Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց, որ երթը կսկսվի այն հատվածից, որտեղից իրեն բերման էին ենթարկել:
«Քայլարշավը կսկսվի 17:30-ին, Արցախի պողոտա-Էրեբունի փողոցից: Դա այն տեղն է, որտեղ 2018 թվականի ապիլի 21-ին ինձ առևանգեցին ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցները և ես համոզված եմ, որ նրանք այսօր երթի ընթացքում կիրականացնեն ծառայությունը, ոմանք նույնիսկ մեզ հետ կմասնակցեն քայլարշավին և սա կլինի ազգային համերաշխության առանձնահատուկ դրսևորում»,- ասաց վարչապետ Փաշինյանը:
Նրա խոսքով` պետք է տուրք չտալ հնարավոր սանդրանքներին ու ագրեսիվությանը և դրա դեպքում դիմել ոստիկանության աշխատակիցներին: