LIVE Blog. Երթ և հանրահավաք. Փաշինյանի 100 օրը

Օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է հանրահավաք` ամփոփելու իր՝ վարչապետ ընտրվելու 100-րդ օրը: Մինչև հանրահավաքը Արցախի պողոտայից մեկնարկում է քայլերթ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Իրադարձություններին ՍիվիլՆեթը հետևում է ուղիղ տեքստային թարմացումներով` հակադարձ ժամանակագրությամբ։

20:28

Նիկոլ Փաշինյանը խոսեց մարտի 1-ի գործի վերաբերյալ.

«Ըստ էության` կարող ենք ասել, որ մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահատյտված է: Չկա տարբերակ, որ ոճրագործներից, ոճրագործների պարագլուխներից մեկը խուսափի պատասխանատվությունից` չկա այդպիսի տարբերակ»,- ասաց նա:

20:18

«Այսօր ՀՀ-ում կոռուպցիա չկա: Սա չի նշանակում, թե Հայաստանում չկա ոչ մի պաշտոնյա, որ կաշառք չի վերցնում, նշանակում է, որ ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների մեջ չկան կոռումպացված մարդիկ և չեն լինելու: Ես դա երաշխավորում եմ անձամբ»,- Նիկոլ Փաշինյան

19:56

Ժողովրդից գողացվածը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է մինչև վերջ. Նիկոլ Փաշինյան

19:25

Այսօր բացառիկ օր է և բացառիկ իրադարձություն, այսպիսի բան ՀՀ-ի կյանքում առաջին անգամ է տեղի ունենում: Այսօր այս հրապարակում են գտնվում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության հարյուրավոր աշխատակիցներ, Արցախի Հանրապետությունից ժամանած հազարավոր մեր հայրենակիցներ, Ռուսաստանի, Ամերիկայի, Իրանի, Եվրոպայի հայության ներկայացուցիչներ և այսօր սահմանին պահպանում և պաշտպանում են զինված ուժերի փառապանծ գեներալներ, սպաներ և զինվորներ և նրանք հոգով ու մտքով այստեղ են. Նիկոլ Փաշինյան

18:41

Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը Հանրապետության հրապարակում է:

18:07

Հանրապետության հրապարակն այս պահին բազմամարդ է, նրանք սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանն այժմ երթով շարժվում է հրապարակ, որտեղ 18:30-ին նախատեսված է հանրահավաք:

17:30

Արցախի պողոտայից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը:

Մեկնաբանել