Ելենա Սեմերջյան․ NASA-ի ամենաերիտասարդ դեսպանը

Ելենա Սեմերջյանը՝ NASA-ի` ԱՄՆ Աերոտիեզերական ազգային գործակալության դեսպանն է: 28 տարեկան է, ապրում է Գլենդելում, զուգահեռ աշխատում է նաև UNICEF-ում։ Երևան է եկել Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցության նպատակով։ Չնայած երիտասարդ տարիքին՝ Ելենան ներգրավված է մի շարք ծրագրերում, զբաղվում է երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությամբ, գրում և մշակում է օրենքներ, զբաղվում է աստղագիտությամբ։ NASA-ի դեսպաններից նա ամենաերիտասարդն է և միակ հայը։ Երևանում Քվանտ վարժարանի սաներին նա պատմել է աստղագիտության մասին։