Արցախում Հայաստանի նոր իշխանությունների դեմ ձևավորված խումբ կա․ Հայկ Խանումյան

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային վերածնունդ կուսակցության հիմնադիր Հայկ Խանումյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրուցում է Արցախի քաղաքական իրավիճակի մասին։ Նա բացատրում է, թե ինչու է ինքը և իր կուսակցությունը պահանջել Արցախի նախագահի հրաժարականը, ինչ արդյունք է տվել հրաժարականի պահանջը։ Անդրադառնում է նաև Արցախի ներքաղաքական իրավիճակին, հողեր հանձնելու և քաղաքացիական պատերազմի թեման համարում է հորինված։ Խանումյանը պնդում է, որ Հայաստանի նոր իշխանությունների դեմ Արցախում ձևավորված նախկին իշխանավորների խումբը, որ նաև սերտ կապեր ունի Բակո Սահակյանի հետ, ղեկավարում է Ազգային անվտանգության նախկին ղեկավար Արշավիր Ղարամյանը։

Մեկնաբանել