Օգոստոսի 20-ի նիստում «Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշել է Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նշանակված արտահերթ ընտրություններում քաղաքապետի թեկնածու հաստատել «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Ժառանգության» ցուցակում կընդգրկվեն կուսակցության ներկայիս նախագահ և ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, որը կղեկավարի քարոզարշավը, քաղաքացիական իրավունքի պաշտպան Հովսեփ Խուրշուդյանը, ինչպես նաև ավագանու ավելի քան 50 թեկնածուներ՝ մասնագիտական, մտավորական, կանանց եւ երիտասարդական շրջանակների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Հուլիսի վերջին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել էր դերասան Հայկ Մարությանի թեկնածությունը: