ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսին այսօր հայտարարեց, որ կարծում է՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը շուտով կլինի իրենց տեսադաշտում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, նա որպես մեղադրյալ է ներգրավվել հուլիսի սկզբին:
Ըստ ԱԱԾ ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են խոշոր չափի թմրանյութեր, ինչպես նաեւ զենք-զինամթերք:
Ավելին՝ Նարեկ Սարգսյանի թիկնապահը ներկայացել է ոստիկանություն