Օսիպյանը կարծում է՝ Սերժ Սարգսյանի եղբորորդին շուտով կլինի իրենց տեսադաշտում

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսին այսօր հայտարարեց, որ կարծում է՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը շուտով կլինի իրենց տեսադաշտում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, նա որպես մեղադրյալ է ներգրավվել հուլիսի սկզբին:

Ըստ ԱԱԾ ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են խոշոր չափի թմրանյութեր, ինչպես նաեւ զենք-զինամթերք:

 

Ավելին՝ Նարեկ Սարգսյանի թիկնապահը ներկայացել է ոստիկանություն