Հայաստանում «Կալաշնիկովի» արտադրություն կհիմնվի

Այսօր Royalsys Engineering ltd. ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը ստորագրեցին պայմանագիր Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի նոր «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով, այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ցուցահանդեսի բացմանը։