Բելգիայի թագավորական ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում է

Բելգիայի թագավոր Ֆիլիպը և նրա ընտանիքը մասնավոր այցով գտնվում են Հայաստանում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:

«Կարող եմ հաստատել, որ Բելգիայի թագավորական ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում է»,- ասել է Նաղդալյանը:

Այլ մանրամասներ նա չի հաղորդել: