«Չկորչեն Ֆեյսբուքում»․ կարծիքներ, որոնք արժե լսել

Վերջին շաբաթներին և հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության 100 օրն ամփոփող հանրահավաքի ելույթից հետո բավական ուշագրավ կարծիքներ և մոտեցումներ են ներկայացվում Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված զարգացումների, Փաշինյանի ելույթի մի շարք դրույթների, մասնավորապես, անցումային արդարադատության, ուղիղ ժողովրդավարության, հողերի հանձնման, խոսքի ազատության և այլ հարցերի վերաբերյալ։ Ստորև ներկայացնում ենք «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանի, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի, քաղաքագետ Միքայել Զոլյանի գրառումները։

Ավետիք Չալաբյան

Նիկոլի հայտարարությունը, որ ինքը հող հանձնող չի, և ցանկացած բանակցային լուծում պետք է արժանանա ժողովրդի աջակցությանը, ամենակարևոր դրական ուղերձն էր ինձ համար։

Բորիս Նավասարդյան

Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ քննադատական վերաբերմունքը երկրի զարգացման համար անհրաժեշտ է։

Միքայել Զոլյան

Քոչարյանը պետք է խոսի ոչ թե իր գրպանային մեդիաների ներկայացուցիչների հետ, այլ պատասխանի բոլոր հարցերին, այդ թվում իր համար տհաճ հարցերին:

Մեկնաբանել