Այսօր Հայաստան կժամանի Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը

Оգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: Այցը տեղի է ունենում Մերկելի հարավկովկասյան շրջագայության շրջանակում։ Երեկ կանցլերը Վրաստանում էր, վաղը կմեկնի Ադրբեջան։ 

Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Այցելության շրջանակներում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Գերմանիայի կանցլերը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ի՞նչ սպասել Մերկելի առաջին այցից Հայաստան՝ Էմիլ Սանամյանի անդրադարձում։