Անգելա Մերկելի և Նիկոլ Փաշինյանի համատեղ ասուլիսը (լրացվող)

Օգոստոսի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: Սա Հայաստանի անկախությունից ի վեր Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո տեղի է ունենում երկու ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը։ 

18։57

Գերմանիան աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին․ Նիկոլ Փաշինյան

Միայն բանակցությունների միջոցով կարելի է լուծել հակամարտությունները։ Ժամանակը չի սպասում, պետք է ամեն ջանք ներդնել հակամարտությունը կարգավորելու համար․ Անգելա Մերկել

18։54

ԵՏՄ տարածքը առանձնահատուկ նշանակություն ունի ՀՀ համար, սակայն Հայաստանը նաև ունի ԵՄ հետ հատուկ՝ GSP պլյուս համակարգի հնարավորությունը․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը կարող  է լինել օրինակը այն բանի, թե ինչպես լավ համագործակցել Ռուսաստանի հետ ու նաև՝ Եվրամիության հետ․ Անգելա Մերկել

18։52

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձներ տեղի չեն ունենալու, մենք որևէ գործընկերոջ հետ հարաբերությունները չենք զարգացնում մյուս գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին։ Հակակշռելու անհրաժեշտություն չենք տեսնում․Նիկոլ Փաշինյան

18։50

Մենք արձանագրեցինք, որ վերջին ամիսներին ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան հեռանում։ Վերջին փոփոխությունները ոչ թե պետք է խրախուսեն արտագաղթը, այլ հայրենադարձությունը․ Նիկոլ Փաշինյան

18։45

Անգելա Մերկել

Քննարկեցինք նաև ներքաղաքական հարցեր, կոռուպցիայի դեմ պայքար և այլն։

Ուրախ եմ, որ Հայաստանին հաջողվել է կնքել համաձայնագիր ԵՄ-ի հետ։ 

Կցանկանանք համագործակցել թավայնացման ոլորտում, կարևոր է համագործակցությունը կրթության ոլորտում։

Մենք խոսեցինք այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն մեր հարաբերություններն առաջիկայում, կարծում եմ՝ ունենք լավ օրակարգ՝ ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսական։

Եղել եմ Ծիծեռնակաբերդում, մենք գիտակցում ենք, թե 1915թ․ ինչ սարսափելի իրադարձություն է տեղի ուենցել հայերի հետ։

Ուրախ եմ ջերմ վերաբերմունքի համար։

18։40

Նիկոլ Փաշինյան

Հայաստանում մեծ հարգանք են տածում Գերմանիայի, գերմանացի ժողովրդի և անձամբ Անգելա Մերկելի հանդեպ։

Տիկին կանցլերը արդեն զգացել է պոզիտիվ մթնոլորտը Գերմանիայի և իր նկատմամբ։

Օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ մեր տեսակետները համընկնում են։ Գերմանիան Հայաստանի առևտրատնտեսական երրորդ գործընկերն է։