Վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին նա հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Ուզում եմ տեղեկացնել, որ օգոստոսի 23-ին, դիմումիս համաձայն, խնդրել եմ Նիկոլ Փաշինյանին ինձ ազատել Վարչապետի խորհրդականի պաշտոնից: Որոշումս պայմանավորված է եղել երկու` ինձ համար կարևորագույն հանգամանքներով»,- գրել է նա։

Խառատյանը նշել է, որ առաջին հանգամանքն իր ընտանիքն է, որը բնակվում է Թբիլիսիում և տարբեր պատճառներով այնտեղ է լինելու առնվազն մինչև 2019-ի ամառ: Երկրորդ հանգամանքն այն է, որ պետական ծառայությունում շուրջ 3 ամիսների ընթացքի` իր անձնական փոխակերպումները ճշգրիտ գնահատելու ու վերարժևորելու խնդիր ունի:

Մեկնաբանել