Ծիրանը խթանել է պտուղ-բանջարեղենի արտահանումը

Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանումը 2018թ․ օգոստոսի 21-ի դրությամբ կազմել է 121,3 հազար տոննա՝ 68 տոկոսով գերազանցելով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ավելին՝ այս տարվա 8 ամիսներին գյուղմթերքի արտահանման ծավալներն արդեն իսկ 444 տոննայով գերազանցել են անցյալ տարվա տարեկան ցուցանիշը։ Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն ասում է՝ վերջին տարիներին եղել է գյուղմթերքի արտահանման աճի միտում։

ՈՒՂՂՈՒՄ. տեսանյութում 2018թ․ օգոստոսի 21-ի դրությամբ Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալը սխալմամբ հնչում է 121,2 տոննա, մինչդեռ իրական ծավալը 121,3 հազար տոննա է։