«Լուսավոր Հայաստան»-ը և «Հանրապետություն»-ը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն «Լույս» դաշինքով

«Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով հիմնադրել են «Լույս» դաշինքը: Երեկ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի փոխանցմամբ՝ դաշինքի ընտրական ցուցակը կգլխավորի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, երկրորդ տեղում է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, երրորդում՝ խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

Մեկնաբանել