Ինչ են մտածում պատգամավորները անցումային արդարադատության մասին

Ազգային ժողովի պատգամավորները միակարծիք չեն անցումային արդատադատության հարցում։ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը գտնում է, որ այն անհրաժեշտություն է Հայաստանի համար, նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ այս պահին իրավապահները որևէ խոչընդոտի չեն առերեսվում, որպեսզի ներդրվեն անցումային արդարադատության մեխանիզմներ։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արծվիկ Մինասյանը կողմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին, սակայն անցումային արդարադատության վերաբերյալ խմբակցությունը հստակ կարծիք չունի։ Հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանի համոզմամբ՝ անցումային արդարադատության կիրառման կարիք Հայաստանում չկա։

Մեկնաբանել