Սեպտեմբերի 1-ին նախագահի նստավայրի դռները կբացվեն երեխաների ու ծնողների առաջ

Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ից մինչև 18.00-ը,  Հանրապետության նախագահի նստավայրի դարպասները կբացվեն երեխաների և նրանց ծնողների առաջ: 

Ինչպես ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ, նրանց տրամադրության տակ կլինեն նախագահական նստավայրի բացօթյա տարածքն ու հարակից այգին: 

Մինչ այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, Հանրապետության նախագահի նստավայրի առավոտյան հյուրերը կլինեն մանկատների, հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների սաները, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: