Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում մտահոգություն հայտնեց հացի հնարավոր թանկացման առնչությամբ

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյան Ազգային ժողովում մտահոգություն հայտնեց Վրաստանի այն որոշման առթիվ, որով սեպտեմբերի 15-ից հացահատիկն այլևս վերգետնյա տրանսպորտով Վրաստանի տարածքով չի կարող ներկրվել Հայաստան: «Եթե այս որոշումն ուժի մեջ մտնի, մենք խնդիրներ կունենանք, առանց այդ էլ հացը թանկացել է արդեն` Ռուսաստանում հացահատիկի թանկացման հիմքով։ Հիմա էլ կարող է թանկանալ Վրաստանից վերգետնյա տրանսպորտով ներմուծման թանկացման պատճառով»,– ասաց Մարուքյանը։

Մեկնաբանել