Կառավարության դիմումով ՍԴ-ն կարող է արգելել Հանրապետական կուսակցությունը․ իրավաբան

Գերմանահայ իրավաբանների միության նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր և սահմանադրական իրավունքի մասնագետ Գոռ Հովհաննիսյանը կառավարությանն առաջարկում է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել միայն հանրաքվեի միջոցով։ Նա նաև տեսնում է Հայաստանում ստեղծված իրավիճակը հաղթահարելու մեկ այլ հնարավորություն՝ առանց սահմանադրական փոփոխությունների։ Հանրապետական կուսակցությունը համարելով հակասահմանադրական՝ Հովհաննիսյանը համարում է, որ կառավարության դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը կարող է արգելել քաղաքական այդ ուժի գործունեությունը։ Գոռ Հովհաննիսյանն ասում է, որ այս մեթոդով արդյունքի հասնելու պարագայում ՀՀԿ-ի բոլոր անդամներն ինքնաբերաբար կորցնում են իրենց մանդատները խորհրդարանում, և այդ տեղերը լրացնում են խորհրդարան մտած մյուս կուսակցությունները՝ իրենց ցուցակներով։