Կառավարության որոշմամբ` Հրազդանում ազատ տնտեսական գոտի կստեղծվի: Նպատակը՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծել ազատ տնտեսական գոտի։
«ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերությունը 25 տարով ճանաչվեց ազատ տնտեսական գոտու շահագործող։
Ազատ տնտեսական գոտու մեկնարկը նախատեսվում է 1 տարվա ընթացքում:
«Կազմակերպության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը նախատեսում, որ մինչև 2043 թվականը կներգրավվի շուրջ 200 շահագործող այս տարածքում, ընդ որում՝ մինչև 2021 թվականը 50 շահագործողի մասին է։ Ծրագրի ընթացքում զուտ կազմակերպչի կողմից ստեղծվելու է 22 նոր աշխատատեղ և 300 նոր աշխատատեղեր էլ կանխատեսվում են շահագործողների կողմից ստեղծելու համար»։
«Կազմակերպիչը մինչև 4 մլն դոլարի ներդում է կատարել, իսկ շահագործողների կողմից մինչև 2021 թվականը 15 մլն և հետագա տարիների համար ևս 30 մլն դոլարի ներդրումներ են կանխատեսվում», – կառավարության այսօրվա նիստին նշեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։