«Ականատես» դիտորդական առաքելություն նախաձեռնությունը հրավիրում է բոլորին, ովքեր ցանկանում են նպաստել Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացմանը, մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելությանը։
Նախաձեռնությունը հիմնադրվել է 2018-ին` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունների և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից։
Գրանցվել կարելի է այս հղումով մինչև օգոստոսի 31-ը։
Գործում է նաև նախաձեռնության ֆեյսբուքյան էջը։
Ընտրված դիտորդները կմասնակցեն վերապատրաստման մեկանգամյա դասընթացի։