ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մերկելի՝ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայտարարությունը

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ հարավկովկասյան շրջագայության ընթացքում արած հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Մերկելը, մասնավորապես, ասել է, որ Գերմանիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

«Կարծում եմ՝ դա պետք է որոշեն այն երկրները, որոնք անմիջականորեն ներգրավված են հակամարտությունում, և այդ ամենը պետք է արվի՝ հասկանալով առկա ձևաչափերի աշխատանքի արդյունավետությունը։ Այդ գործոնների ամբողջության մեջ է պետք դիտարկել նման հայտարարությունները»,- ասել է Զախարովան։