Սեպտեմբերի 2-4-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կանոն։ Նախատեսված են բանակցությունները Զոհրաբ Մնացականյանի և Տարո Կանոյի միջև, որոնց արդյունքների վերաբերյալ նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին կընդունեն նաև ՀՀ նախագահը և վարչապետը։