Անհայտ կորածներ․ ո՞վ է պատասխան տալու ընտանիքներին

Օգոստոսի 30-ը Անհայտ կորածների միջազգային օրն է։ Այդ օրը անհայտ կորած զինվորների ու քաղաքացիական անձանց շուրջ 200 ընտանիքներ հավաքվել են՝ հիշելու ղարաբաղյան պատերազմում անհետացած իրենց մտերիմներին։

Ղարաբաղյան հակամարտության հետևանքով կան ավելի քան 4500 անհայտ կորած զինվորական և քաղաքացիական անձիք՝ գրանցված Երևանում և Բաքվում ԿԽՄԿ-ի պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում առաքելության կողմից։ Նրանցից ավելի քան 400-ը գրանցված են Հայաստանում։
Ո՞վ է ի վերջո պատասխաններ տալու ընտանիքներին, որոնք ոչինչ չգիտեն իրենց հարազատի ճակատագրի մասին։