Հովհաննես Զարդարյանն ու նրա թաքնված արվեստը

Oգոստոսի 31-ին Նկարիչների միության սրահում բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Զարդարյանի հոբելյանական հետահայաց ցուցահանդեսը: Բացառիկ այս ցուցահանդեսում ներկայացված են նկարչի` մինչ այժմ գրեթե անհայտ աշխատանքներ, որոնք նոր լույսի ներքո են ներկայացնում նրա ժառանգությունն ու նշանակությունը հայկական արվեստում։