Ուկրաինայում ՀՀ դեսպանը հետ է կանչվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանին հետ կանչելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Անդրանիկ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ հետ կանչել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Ավելի վաղ Ֆեյսբուքում արված գրառմամբ Անդրանիկ Մանուկյանը տեղեկացրել էր, որ մտադիր է հեռանալ դեսպանի պաշտոնից։

Մեկնաբանել