Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ «Երևան» հիմնադրամում չարաշահումների գործով հարցաքննվելու է նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Արտակարգ իրավիճակների նախարարության 27-ամյակի միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ Տարոն Մարգարյանը հաստատ հարցաքննվելու է:
«Հարցաքննության օրը կորոշի քննչական խումբը: Քննչական խմբի ղեկավարը ինքը կորոշի, երբ կհրավիրի հարցաքննության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է ԱԱԾ տնօրենը: