Փաշինյան-Պուտին հանդիպումը՝ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում (լրացված)

14:20

Տեղեկությունը հաստատեց նաև ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոանը։

14:10

Հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները կանցկացվեն սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը․ այս մասին գրում է ռուսաստանյան «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։

Նիկոլ Փաշինյանի՝ ռուսաստանյան առաջիկա այցը կլինի թվով երրորդը Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո։ Պուտին-Փաշինյան առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Սոչիում մայիսի 14-ին Եվրասիական տնտեսական միության ղեկավարների գագաթաժողովի շրջանակում, երկրորդը՝ Մոսկվայում հունիսի 13-ին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման ժամանակ։

Սեպտեմբերի 1-ին Սոչիում անցկացվել են ռուս-ադրբեջանական բանակցություններ։ ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը ի թիվս այլ հարցերի քննարկել են ղարաբաղյան կարգավորման գործընթացը։

Ռուսաստանի Դաշնություն առաջիկա այցի մասին կիրակի օրը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է անձամբ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետի ռուսաստանյան այցի նախաշեմին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավորվն ասել է, որ Մոսկվայի համար «կարևոր կլինի լսել, թե ինչպես է Հայաստանի նոր առաջնորդը անձամբ գնահատում իր երկրում իրավիճակի զարգացման հեռանկարները»։

Մեկնաբանել