Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը Հատուկ քննչական ծառայությունում է․ խոսնակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ ՀՔԾ-ն «մեղադրյալի անձնագիրը վերցնելու իրավունք ունի»։

Օհանջանյանը նաև տեղեկացրեց, որ այսօր քննիչը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին։

Պաշտոնաթող նախագահին ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց 2008-ին սահմանադրական կարգը տապալելու համար՝ միջնորդելով նրան կալանավորել։ Առաջին ատյանի դատարանը հուլիսի 27-ին միջնորդությունը բավարարելու որոշում ընդունեց, սակայն օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց:

Վերջին օրերին մամուլում լուրեր են շրջանառվել, թե Ռոբերտ Քոչարյանը հեռացել է Հայաստանից։

Մեկնաբանել